Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընտրողներին կոչ է արել միամանդատ ընտրական օկրուգներում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին.
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ բոլոր ընտրողներին կոչ անել նույնպիսի ակտիվություն ցուցաբերել հոկտեմբերի 30-ին երկրի ապագայի հստակեցմանը, երբ կանցկացվեն երկրորդ փուլի ընտրությունները»։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտրողներին և հատկապես նրանց, ովքեր հոկտեմբերի 8-ին աջակցել են իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը.
«Առջևում երկրորդ փուլն է, և ես ցանկանում եմ ընտրողներին հայտնել, որ անհրաժեշտ է բարձր ակտիվություն»։









































