Thursday, 18 06 2026
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը

ԿԳ նախարարությունը պետք է վերանայի իր կադրային քաղաքականությունն ու կայքէջը

Նախարարության կայքի գլխավոր էջում 17.10.2016թ. դրված է  հաղորդագրություն այն մասին, որ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի  անդրանիկ նիստը, որտեղ ներկայացվել է «Կրթության զարգացման 2016-2025թ.թ.  պետական ծրագիրը»  նախագիծը  և  արժանացել հավանության: Նախ, հաղորդագրության մեջ  կարելի էր նշել այդ նիստի կայացման օրը՝  14.10.2016թ., երկրորդ՝ չնայած բանախոսը հայտարարել է, որ  այդ նախագիծը  քննարկման է դրվում և առաջարկների են սպասում, սակայն  այն դրված չէ  կայքի  ո՛չ   «Նախագծեր», ո՛չ «Հանրային քննարկումներ» վերնագրերի տակ, որտեղ որպես նախագիծ է դրված նախորդ պետական ծրագիրը, որի գործողության ժամկետն արդեն անցել է: Ընդհանրապես նախարարության կայքէջը կարիք ունի լուրջ վերանայման, որտեղ դրված պետք է լինեն ինչպես բոլոր կարևոր օրենքների (ինչպիսին է «Կրթության զարգացման  2016-2025թ.թ. ծրագիրը» և  «Ազգային կրթակարգ»-ի) նախագծերը, այնպես էլ` ոլորտին վերաբերող  ֆինանսական տարբեր փաստաթղթեր: Կայքէջի  ցանկացած  վերտառության տակ չափազանց հին տեղեկատվություն է, օրինակ՝ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ վերտառության տակ դեռևս  2012-2013թ.թ. հանրակրթության տվյալներն են ու նման  շատ ու շատ փաստեր:

Նախարարին կից հասարակական խորհրդի  անդրանիկ նիստի բանախոսը այդ պետական ծրագրում կարևորել է. «Ծրագրի պետական քաղաքականության սկզբունքները` ներառականություն, տարածքային համաչափ զարգացում, ազգային և համամարդկային արժեքների համադրում, թափանցիկություն և հաշվետվողականություն»: Ծրագրի այս պահանջները իրականացնելու համար նախարարությունում կառուցվածքային  բարեփոխման  անհրաժեշտություն կա: Մասնավորապես, նախ՝ ներառականության քաղաքականության  իրականացման համար անհրաժեշտ է ունենալ ներառական կրթության  բաժին և  պատասխանատու պաշտոնյաներ:

Երկրորդ, ԿԳ նախկին և գործող նախարարները  ամենուրեք խոսում են ներառական կրթության ոլորտում մեզանում ունեցած առաջընթացի մասին, սակայն եթե  դրսից  մեկն ուզենա մեր ԿԳՆ-ի կայքից որևէ տեղեկություն ստանալ, ապա այնտեղ ոչ  նման վերտառությամբ բաժին կգտնի, ոչ էլ այն պաշտոնյաներին կամ պաշտոնյանին, ով  հանրակրթության վարչությունում պատասխանատու  է  հենց այդ  գործընթացի համար, չնայած՝ ԿԳ նախարարից սկսած՝  բոլորն են պատասխանատու:

  1. Հանրակրթության վարչությունն իր կազմում   ունի ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ, որտեղ պաշտոնապես չկա  ներառական կրթության  պետական քաղաքականության համար  պատասխանատու բաժին կամ պաշտոնյա  ու  այս  կարևոր ոլորտը համակարգող  ու   շատ երկար տարիներ պատասխանատու անձը հրամանագրված է որպես «հատուկ կրթության»  մասնագետ:
  2. Բացե՛ք, խնդրում եմ կայքն ու նախարարության  կառուցվածքում  «Հանրակրթություն»   վերնագրի տակ փորձեք գտնել «Ներառական կրթություն»  վերնագիրը: Չկա, ավելին՝ այնտեղ շարունակում է մնալ «Հատուկ  կրթություն»  վերնագիրը, որին արդեն օրենքով փոխարինում է  ներառական կրթությունը:
  3. Այստեղից էլ հետևում է, որ  նախարարության կայքէջը հետաքրքրվողին չի  տեղեկացնում Հայաստանում այս քաղաքականության ներդրման գործընթացի կամ պատմության մասին, այնինչ՝ պետք է  առաջին տեղեկացնողը  լինի  ԿԳՆ-ի կայքը:

ԿԳՆ-ի կայքի մի այլ բացթողման մասին. պետական ծրագրի պահանջն է ԿԳՆ-ի    գործունեության թափանցիկությունն ու  հրապարակայնությունը: Կայքէջը  նախարարության  հրապարակային ու թափանցիկ գործունեության հայելին  է, ու այսօր այն    պատշաճորեն    չի ապահովվում: Կայքում չեք գտնի ԿԳ նախարարությանը ենթակա   դպրոցների ֆինանսական փաստաթղթերի  մասին տեղեկատվություն, որի կարիքն ունի հասարակությունը: Դպրոցների ֆինանսական փաստաթղթերի  հրապարակայնացման օրինակ Հայաստանում կա:  Երևանի քաղաքապետարանի Yerevan.am կայքի ֆինանսական վարչության  էջում   դրված են  Երևանի ենթակայության բոլոր դպրոցների և մանկապարտեզների  ֆինանսական փաստաթղթերը՝ հաստիքացուցակները, տարիֆիկացիայի թվային տվյալները, նախահաշիվներն ու տարեկան հաշվետվությունները, որտեղից կարելի է ցանկացած դպրոցի ֆինանսական գործունեության մասին տեղեկություններ ստանալ՝ որպես  ժողովրդավարական կառավարման ցուցանիշ:  Կարծում եմ՝ ԿԳՆ-ի ֆինանսական վարչության համար  դժվար չէ   նույն գործողությունն իրականացնել և կայքում դնել այդ տեղեկությունները: Ընդ որում, այս պահանջը պետք է դրվի նաև մարզպետարանների  ֆինանսական վարչությունների առջև:

Ընդհանրապես, ԿԳՆ-ում անհրաժեշտություն կա նաև վերանայել կադրային քաղաքականությունը. աշխատում են մարդիկ, ովքեր պատասխանատու են այնտեղ առկա  բազմաթիվ բացթողումների  համար, որոնց երկարատև  գործունեության անարդյունավետությունն ակնհայտ է:

 

Անահիտ  Բախշյան

Կրթության փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում