Մայիսի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Կոնգրեսին է հղել նամակ, որը վերաբերում է Լիբիայում ռազմական գործողությունների շարունակմանը: Associated Press գործակալության հաղորդմամբ, նախագահը նշել է, որ ԱՄՆ մասնակցությունն այդ օպերացիային շատ կարևոր է, և ողջունել է կոնգրեսականների առաջարկություններն այս հարցի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահի ուղերձի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ այն օրվանից, երբ ԱՄՆ-ն մտավ այս արշավի մեջ, անցել է 60 օր: Ամերիկյան օրենսդրության համաձայն` սա առավելագույն ժամկետն է, որի ընթացքում ԱՄՆ նախագահն իրավունք ունի ռազմական գործողություններ վարել` առանց Կոնգրեսի թույլտվության:
Սպիտակ տան ներկայացուցիչը Reuters գործակալությանն ասել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները Լիբիայում լիարժեք պատերազմ համարել չի կարելի` դրանով ակնարկելով, որ նույնիսկ Կոնգրեսի թույլտվության բացակայության դեպքում Օբաման չի դադարեցնի մասնակցությունը դրան:










































