«Ես չեմ տեսնում դեֆոլտի որևէ սպառնալիք»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանին սպառնում է նոր աղետ՝ դեֆոլտ: Խ. Հարությունյանը հավելեց, որ պետության սնանկության հեռանկար չի տեսնում:
«Տնտեսության վիճակը բավականին լարված է, գոտիները ձգելու խնդիր է դրված… Հուսով եմ, որ Կարեն Կարապետյանի մոտ կստացվի»:
Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է:
Մանրամասները՝ տեսանյութում:








































