Թուրքական Posta թերթի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանն իր նախընտրական քարոզչության շրջանակներում այցելել է Կարս և հանդիպում ունեցել իր համակիրների հետ:
Իր ելույթում Էրդողանն ընթերցել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասըֆ Թալիբովի նամակը: Դրանում Թալիբովն իր աջակցությունն է հայտնել Էրդողանին` Կարսի հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման համար` ընդգծելով, որ այդ հուշարձանը «չի հանդիսանում» մարդկության հուշարձան:
Էրդողանը հայտարարել է, որ ինքը Կարսում չի գտնվում իր կողմից «անճոռնի» որակված այդ հուշարձանի հետ կապված պատմությունը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ 4.5 ամիս առաջ (Սարիղամիշի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ) Կարս այցելած Էրդողանը հրամայեց ապամոնտաժել Կարսի հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը:
Նախատեսված է այն մասնատել 18 կտորի: Արդեն կատարված է 10 կտորի մասնատումը:








































