Friday, 26 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Մինչև հաջորդ պատերազմ

ՌԴ նախագահ Վլ. Պուտինի այցը  Երևան՝ ՀԱՊԿ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանում վրդովմունքի ալիք չառաջացրեց, չնայած ապրիլյան պատերազմում ռուսական զենքից հայկական կողմին ուղղված հրետակոծություններին, չնայած վիրավորներին ու զոհերին, չնայած Հայաստանի թշնամուն՝ Ադրբեջանին, մահաբեր զենքի հսկայական խմբաքանակի մատակարարման ռուսական ցինիզմին, չնայած պատերազմ հրահրելու՝ մոսկովյան հաջողված փորձին: Փոխարենը՝ Պուտինի այցը Հայաստան ուղեկցվեց հասարակական խոր անտարբերությամբ: Սա թերևս «ողջ մնալու»՝ հայ հանրության պաշտպանական արձագանքն էր՝ մինչև հաջորդ պատերազմ, երբ ռուսական զենքը կշարունակի կրակել հայկական դիրքերի և զինուժի ուղղությամբ:

Թեպետ հայտնի չէ, թե ապրիլյան պատերազմից հետո Վլ. Պուտինն ի՞նչ սպասումներով և ապրումներով ժամանեց Հայաստան, սակայն ակնհայտ է, որ Մոսկվան և Երևանն այս այցին նախապատրաստվել էին մանրակրկիտ՝ ըստ իրենց մտադրությունների: Եթե Երևանի մտադրությունների հոգեբանական առանցքը Մոսկվային հպատակություն ապացուցելն էր, ապա Մոսկվայինը՝ հնարավորինս նվաստացնել Սերժ Սարգսյանին՝ ընդգծելով, որ չի վստահում հպատակվելու նրա ձգտումներին:

Մինչ Պուտինի հոկտեմբերյան այցը՝ Երևանում դեսանտ էր իջել ռուսական հայազգի կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Կառավարության անդամներից առավել անփորձները Մոսկվայի քաղաքական ուղեգիծը սկսեցին իրականացնել միանգամից՝ առանց ըմբռնելու քառօրյա պատերազմից հետո հանրային ընկալումների փոփոխությունների ուղղությունը: Այսպես: ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, ձեռնամուխ եղավ իր ղեկավարած գերատեսչության «ռուսաֆիկացմանը»՝ «ռուսերենի ակադեմիական իմացությունը» աշխատակիցների համար դարձնելով պարտադիր:

      Ետխորհրդային Հայաստանի առողջապահական ոլորտում ռուսերենը համառորեն շարունակում է գերիշխել, և ոլորտը հայալեզու դարձնելու փոխարեն նորանշանակ նախարարը փորձում է ռուսերենի դիրքերն այս ոլորտում հավերժացնել: «Պարկեշտ, անկուսակցական կառավարության» անդամը՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարը, հընթացս բացահայտեց նաև կաշառակերության իր ընկալումը՝ հռետորական հարց ուղղելով տարակուսած լրագրողներին՝ «Կոռուպցիա համարում եք բժշկին նվիրված ծաղիկնե՞րը, կոնյա՞կը, գումա՞րը, ի՞նչը։ Քաղաքացիները թող չտա՛ն»:

Երևանի պաշտոնական քաղաքականությանն անտեղյակ նախարարը չգիտե, որ հայկական կոնյակի անվամբ անգամ կատակել չի կարելի, քանի որ յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ՀՀ ԱԺ պատվիրակության իշխանության անդամները հենց ամենազոր կոնյակներով էին գործուղվում Եվրոպա՝ մեղմելու եվրոպացի չինովնիկների «հիասթափությունը» հայաստանյան ընտրություններից: Հայկական միջավայրում կոնյակը, իրոք, կաշառք չէ, դա այն  նախադուռն է, որը բացում է կոռուպցիայի դարպասները:

     Եվ մինչ առողջապահության նախարարը զբաղված էր հայկական կոնյակի դերի և նշանակության վերագնահատմամբ և առողջապահության նախարարության ռուսականացմամբ, ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում իրականացվում էին պուտինյան այցի նախապատրաստական աշխատանքները:  Այսպես: Հիշյալ նիստում կառավարությունը որոշում ընդունեց «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց N28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252044 հա մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով»,-տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Ի լրումն այս որոշման՝ «Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ նախարարության շենքը մեկնարկային գնով՝ 27 մլն ԱՄՆ դոլարով, վաճառվել է հեռահաղորդակցության ոլորտում գործող ռուսական ընկերությանը՝ «Ռոստելեկոմին». «Մեր տեղեկություններով, շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությանը կայացրել է հիմք ընդունելով հենց «Ռոստելեկոմից» ստացված առաջարկը: Այսինքն, եթե չլիներ պոտենցիալ գնորդ, շենքն օտարելու որոշումը չէր կայացվի»,-վստահեցնում է թերթը:

   ՀՀ վարչապետի պաշտոնը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կառավարչի՝ մենեջերի պաշտոն ընկալող Կարեն Կարապետյանի՝ պետական ծախսերը կրճատելու ձգտումն անթերի է. ի՞նչ իմաստ ունի մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը պահպանել որպես պետական սեփականություն, եթե կա առաջարկ, այն էլ՝ ռուսական առաջարկ:

     Պետք է ենթադրել, որ հենց «ռուսական առաջարկով» էր սեպտեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվել 2008թ. «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մարտիրոսյանը: «GNC-ալֆա»-ն «Ռոստելեկոմին» հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող նրա դուստր ձեռնարկությունն է:

    «Ռուսական առաջարկները» ՀՀ իշխանությունների համար Աստծո գործերի նման անքննելի են: Դրանք ընդունվում են որպես ի վերուստ իջած պարտադրանք: Պաշտոնական Երևանը ռուսական բոլոր առաջարկներն ընդունել է առանց քննարկելու, առանց առարկելու: Երևանը նույնկերպ ընդունեց նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության «ռուսական առաջարկը»: ԵՏՄ անդակցության այս ժամանակահատվածն  ավելիով ընդգծեց, որ  ռուսական փլուզվող տնտեսության հետ Հայաստանի սերտաճումը աղետալի է դարձել մեր տնտեսության համար՝ ներքաշելով մեր երկիրն աննախադեպ տնտեսական անկման մեջ:

     Եվ այժմ հայկական հրաշագեղ շենքի վաճառքը ռուսական ընկերությանը նշանակում է ապրիլյան պատերազմից հետո վերահաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական գերիշխանությունը և հպատակություն հայտնել առ Մոսկվա:

     Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար դարձյալ չնշանակվեց, թեպետ ռոտացիոն կարգով այդ պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը: Երկրորդ անգամ անընդմեջ Երևանին մերժեցին հանձնել այդ պաշտոնը: «Զարմանալի չէ, որ Կրեմլը նախապես կանխատեսում էր երկարատև քննարկումներ: «Գլխավոր քարտուղարի հարցը շատ զգայուն հարց է»,-զգուշացրեց Յուրի Ուշակովը: – Այն պահանջում է փակ ռեժիմով քննարկում»: Երկու ժամ անց, բուռն բանավեճերից հետո նախագահները դատարկաձեռն դուրս եկան լրագրողների առջև. «Որոշում է կայացվել գլխավոր քարտողարի հարցը հանել օրակարգից»,- հազիվ լսելի քրթմնջաց Սերժ Սարգսյանը՝ չբացատրելով  Հայաստանի համար տհաճ այս որոշումը»,-ծաղրեց ռուսական Московский Комсомолец թերթը:

     Չնայած Երևանի հանդեպ այս քամահրալից-նվաստացուցիչ վերաբերմունքին՝ Սերժ Սարգսյանը շարունակում է լռելյայն ընդունել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող «ռուսական առաջարկները»:

     Սակայն ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հանրության համար Ռուսաստանն այլևս «ավագ եղբայր» և բարեկամ պետություն չէ: Մոսկվան Հայաստանում տիրացել է ամեն ինչի՝ տնտեսությունից մինչև քաղաքական ինքնիշխանություն, սակայն կորցրել է Հայաստանի հասարակության երկդարյա ինքնամոռաց սերն ու նվիրվածությունն առ Ռուսաստան: Սա ապրիլյան պատերազմի թերևս միակ հաղթանակն էր հայկական կողմի համար:

Անկայուն խաղաղության այս ընթացքում Մոսկվան կփորձի ամբողջությամբ հպատակեցնել Հայաստանը՝ մինչև հաջորդ պատերազմ ձգտելով լուծել նաև Հայաստանում ռուսական իշխանության ամբողջական հաստատման հարցը: Մինչև հաջորդ պատերազմի համազարկը կստիպի հայկական կողմին վերականգնել Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում