Թուրքական Գազիանթեփ քաղաքում ոստիկանական գործողության ընթացքում մահապարտ ահաբեկիչը իրականացրել է պայթյուն: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանները բազմահարկ շենքում արգելափակել են մի խումբ ահաբեկիչների: Գրոհի պահին մահապարտ ահաբեկիչներից մեկը իրականացրել է պայթյուն, ինչի արդյունքում տուժել է առնվազն 10 մարդ:






































