Հունաստանում երեկվա երկրաշարժից հետո տեղի են ունեցել մինչև 5 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի նոր ուժգին և տասնյակ թույլ ստորգետնյա ցնցումներ: Բարեբախտաբար, ավերածություններ չկան՝ գրում է Reuters-ը:
Առաջին ուժեղ ցնցումը՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել է ժամը 23.14-ին: Պատրա քաղաքի Երկրադինամիկ ինստիտուտի տվյալներով՝ առաջին հարվածի ուժգնությունը կազմել է 5,5 բալ՝ ըստ Ռիխտերի սանդղակի:
Երկրաշարժի օջախը գտնվել է Աթենքից 340 կմ հյուսիս-արևմուտք՝ 10 կմ խորության վրա:









































