Իջևանի շրջանի Ծաղկավան համայնքում մայիսի 29-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ։
Ինչպես տեղեկացանք Իջևանի ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից, ընտրություններում միմյանց դեմ կմրցակցեն գործող գյուղապետ Աթաբեկյան Նվերը, որը արդեն 10 տարի զբաղեցնում է գյուղապետի պաշտոնը։ Նա նաև ՀՀԿ կուսակցության անդամ է։
Երկրորդ թեկնածուն անկուսակցական Մհեր Ռեյվազյանն է։
Ի դեպ, գյուղն ունի 453 ընտրող։









































