ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալ Թրամփը սեպտեմբերին իր նախընտրական արշավի և իր կուսակցության համար ընտրողներից ստացել է 100 մլն դոլար՝ որպես նվիրատվություն: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի սկզբին Թրամփը և նրա կուսակցությունը ունեին 75 մլն դոլար:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր նախընտրական արշավի և իր կուսակցության համար ստացել է 154 մլն դոլար, հոկտեմբերի սկզբին ունեին 150 մլն դոլար:








































