Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը հոկտեմբերի վերջից անցում կկատարի պայմանագրային հիմքի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն. «Հոկտեմբերի վերջից ուկրաինական բանակը դառնում է պայմանագրային, կամավորական»։
Պորոշենկոն այդ հայտարարությունն արել է Խարկովի մարզում գտնվող ռազմական ստորաբաժանումներին տեխնիկա հանձնելու արարողության ժամանակ։











































