ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Դոնալդ Թրամփի խոստումը այն մասին, թե նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում բանտ կնստեցնի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նման հռետորաբանությունը հատուկ է բռնակալներին և սպառնում է ժողովրդավարությանը՝ ասել է Օբաման և կրկին հայտարարել, որ Թրամփը չունի ԱՄՆ նախագահի համար անհրաժեշտ անձնական որակներ:
Առաջիկա ընտրություններում «կորոշվի հենց ժողովրդավարության ճակատագիրը»՝ հայտարարել է Օբաման Օհայո նահանգում միջոցառման ժամանակ, որն անցկացվել է հաջակցություն Քլինթոնի:
Գործող նախագահը կողմնակիցներին կոչ է արել թեկնածուների մասին դատել՝ հիմնվելով այն բանի վրա, թե «ինչով են նրանք զբաղվել ողջ կյանքում»:








































