ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կպատասխանի Մոսկվայի կիբերհարձակումներին «անհրաժեշտ ժամանակ և առավելագույն էֆեկտով»։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հարցին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ը դեռևս չի պատասխանում Ռուսաստանին, Բայդենը հայտարարել է, որ իրենք ազդանշան են ուղարկում։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը ունի դա անելու հնարավորություն, և հավելել է, որ Ռուսաստանը չունի հնարավորություն էականորեն ազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։
NBC News-ը, հղում անելով հետախուզությունում բարձրաստիճան աղբյուրին, հայտնել է նաև, որ ԿՀՎ-ն ԱՄՆ նախագահի վարչակազմի հանձնարարականով աննախադեպ կիբերհարձակում է պատրաստում Ռուսաստանի դեմ։









































