Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր թիմի մրցելույթների, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանից ակնկալիքների մասին:
Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Այնտրախտ»-ի հետ խաղին նախորդած մամլո ասուլիսի ընթացքում Անչելոտին հայտարարել է, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
«Մենք սովորում ենք մեր կատարած սխալների արդյունքում: «Բավարիա»-ն կարողանում է յուրաքանչյուր սխալ օգտագործել իր օգտին:
Ես գոհ եմ իմ թիմի ելույթներից: Մեկ ակնկալիքներ ունեմ այս մրցաշրջանից», – ասել է Անչելոտին:








































