Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ, այսօր Ստամբուլի Բեյքոզ շրջանում ընկել է Ստամբուլի Անվտանգության ծառայությանը պատկանող ոստիկանական ուղղաթիռներից մեկը:
Ծովն ընկած ուղղաթիռում է գտնվել 5 մարդ: Նրանցից 1-ը վիրավորվել է, իսկ 4-ը՝ զոհվել:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը Ստամբուլի Բեյքոզ շրջանում զինված հարձակման էր ենթարկվել քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) գրասենյակը: