Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային անվանել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հիմնադիր։ Այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ հարցազրույցում։
«Նրանք ստեղծել են ԴԱԻՇ-ը, ապահովել նրան նյութատեխնիկական աջակցությամբ, և նրանք թույլ են տվել նրանց վաճառել մեր նավթն իրենց տարածքով՝ Էրդողանի որդու և նրա մոտ շրջապատի մասնակցությամբ։ Նրանք բոլորը կապեր են ունեցել ԴԱԻՇ-ի հետ։ Ողջ աշխարհը գիտի դրա մասին»,- հայտարարել է Ասադը։
Սիրիայի նախագահը նաև պարզաբանել է, թե ինչու ահաբեկիչները չեն հարձակվում Իսրայելի վրա։ Նրա խոսքով՝ Իսրայելն աջակցում է զինված ցանկացած ահաբեկչի, որը կործանում է Սիրիան։











































