Լոնդոնի կենդանաբանական այգում գորիլլան փախել է իր վանդակից, հայտնում է The Independent-ը:
Թեև կենդանաբանական այգու տարածքում այցելուներ են մնացել, այգու ներկայացուցիչները պնդում են, որ մարդիկ վտանգի մեջ չեն:
Կենդանաբանական այգու աշխատակիցները՝ զինված հանգստացնող միջոցներով, տեգերով, տարածքում փնտրում են կենդանուն:
Twitter-ի Cris անունով օգտատերը գրել է, որ գորիլլայի որոնումներին ուղղաթիռներ են ներգրավված:










































