Հելոուինի նախաշեմին աշխարհում հայտնիություն է ձեռք բերում նոր տոնական թրենդը՝ փորագրված դդումները Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դիմագծերով, հայտնում է Metro-ն:
Հաղորդվում է, որ դդումին Թրամփի դիմագծերը տալուն զուգընթաց մարդիկ այն զարդարում են կեղծամով առավելագույն նմանության հասնելու համար:
Այդ դդումները ստացել են Trumpkin անվանումը (անգլերեն pumpkin-դդում բառի և քաղաքական գործչի ազգանվան միացումից):











































