Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել և պահանջում են հանդիպում նորանշանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
«Սևազգեստ մայրերը» ԱԺ-ի ամբիոնից լսել են նորանշանակ դատախազի խոստումները Հայաստանում արդարություն հաստատելու մասին և որոշել են հանդիպել նրան: Նախորդ դատախազների հետ ևս հանդիպումներ եղել են, սակայն դժգոհ են մնացել:
«Ակնկալիք մենք միշտ ունենք: Մենք միշտ պետք է պահանջենք, որ գտնեն հանցագործներին ու պատժեն: Բայց տարիներ շարունակ բացարձակ սայլը տեղից չի շարժվում»,-նշում են մայրերը:
Որդեկորույս մայրերը հույս ունեն, որ բանակում սպանդը կկանգնի, եթե իրենց երեխաներին սպանողները պատժվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:











































