Հինգշաբթի կյանքի 91-րդ տարում մահացել է իտալացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, նկարիչ, մշակույթի ականավոր գործիչ, 1997 թ. գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն: Այս մասին հայտնում է Rai News 24 հեռուստաալիքը:
Ֆոն մինչև վերջ պահպանել է ակտիվությունը և շատ է աշխատել՝ հանդիպելով հանրության և լրագրողների հետ:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի խոսքով՝ Ֆոյի հեռանալով «երկիրը կորցրել է մշկութային կյանքի խոշորագույն դեմքի»: «Նրա որոնումները թատրոնում, արվեստը իտալական մեծ ժառանգության մասն են աշխարհում»,- գրել է Ռենցին թվիթերյան իր էջում:






































