Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տուրօպերատորների միության նախագահ Բաշարան Ուլուսոյը հայտարարել է, որ թուրքական զբոսաշրջային սեկտորը հուսով է հաջորդ տարի ընդունել մոտ 5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկի.
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները կարգավորվել են, վերստին իրականացվում են չարտերներ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը ոչ միայն կվերականգնվի մինչև նախկին մակարդակի, այլև՝ կաճի և 2017 թվականին Ռուսաստանից մեզ մոտ կգա մոտ 5 միլիոն զբոսաշրջիկ։
Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը կնպաստի Թուրքիայից Ռուսաստան զբոսաշրջային հոսքի կրնկանի կամ եռակի մեծացմանը։ Զբոսաշրջությունը պետք է լինի փոխադարձ»։










































