WikiLeaks պորտալը հրապարակել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության չորրորդ մասը: Այդ մասին ասված է WikiLeaks-ի Twitter-ում: Չորրորդ մասը ներառում է մոտ 1.2 հազար հղում:
Դեռևս անհայտ է, թե որքան ժամանակ է մտադիր Ջուլիան Ասանժի կազմակերպությունը հրապարակել Պոդեստայի նամակագրությունը, նշում է The Hill-ը: Ներկա պահին հրապարակված է մոտ 6 հազար նամակ: Քլինթոնի նախընտրական արշավի ներկայացուցիչները հրաժարվում են հաստատել WikiLeaks-ի հրապարակած հղումները:









































