Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Դավիթ Մանոյանի կարծիքով՝ լեհերից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի համար բարդ կլինի վերականգնվելը:
«Տղաներին շնորհակալ եմ նվիրվածության համար: Ի տարբերություն Ռումինիայի դեմ խաղի, այսօր այդ սխալները թույլ չտվեցինք: Բաց թողած գոլից հետո փորձում էինք ֆուտբոլ խաղալ ու առաջ գնալ: Այսօր սպասեցինք մեր շանսին եւ կարող էինք նաեւ հաղթել: Այսօր պակասեց միայն գոլը, եւ մի քիչ էլ բախտը: Սա ֆուտբոլ է, եւ պետք է պայքարել մինչեւ վերջ:
Մարտական ոգին շատ լավ պահպանվեց մինչեւ 90-րդ րոպեն: Իհարկե, շատ բարդ կլինի վերականգնվել այդ գոլից հետո: Ամեն դեպքում, պետք է առաջ նայել: 3 խաղ ենք խաղացել եւ պետք է չհանձնվենք ու շարունակենք այսպես: Եթե այսօր խաղադաշտում լիներ Հենրիխ Մխիթարյանը, մեր հակագրոհներն ավելի արդյունավետ կստացվեին: Կամ՝ եթե խաղար Արթուր Սարկիսովը, նրա արագության շնորհիվ ավելի հաջող խաղ կստացվեր:
Բայց նրանք չկային այսօր, եւ բավարարվեցինք այսքանով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանոյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ արտագնա խաղում պարտվեց (1-2):







































