Պակիստանը Չինաստանից գնում է 50 կործանիչ այն բանից հետո, երբ վատթարացել են հարաբերություններն ԱՄՆ հետ:
Չինաստանը համաձայնել է Պակիստանին վաճառել ևս 50 կործանիչ, որի վերաբերյալ համաձայնությունը կայացվել է Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազի Գիլանիի Պեկին կատարած այցի ժամանակ:
Պաշտպանության նախարար Ահմեդ Մուխտարը գործարքի գնի մասին տեղեկություններ չհայտնեց: Չինաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ համաձայնության մասին տեղեկություններ չունեն: Քառօրյա այցի ժամանակ Գիլանին խոսել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների մասին: Այս հայտարարությունները հնչել են ԱՄՆ հետ հարաբերությունների վատթարացումից անմիջապես հետո:
Հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերն առանց զգուշացնելու ներխուժել են Պակիստանի տարածք և ոչնչացրել «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենին, իսկ ԱՄՆ-ը Պակիստանի իշխանությունների մեղադրել է Բեն Լադենի մուտքը սեփական տարածք չկանխելու մեջ:
Բեն Լադենի ոչնչացումից հետո Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ Չինաստանն Իսլամաբադի իրական ընկերն է: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:







































