«Վալենսիա»-ն հետաքրքրված է «Բայեր»-ի հարձակվող Չիչարիտոյի ծառայություններով:
Նշվում է, որ իսպանական ակումբի սեփականատեր Պիտեր Լիմը ցանկանում է հզորացնել թիմի հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և պատրաստ է 45 մլն եվրո վճարել «Բայեր»-ին: Այդքան է կազմում ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարգինը:
Տեղեկությունների համաձայն` գերմանական ակումբը չի ցանկանում հրաժարվել Չիչարիտոյի ծառայություններով, սակայն ստիպված կլինի բանակցություններ սկսել, եթե «Վալենսիա»-ն ակտիվացնի ֆուտբոլիստի պայմանագրի հրաժարգնի կետը:









































