ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որի համաձայն ԱՄՆ-ի վարչական շենքերում տղամարդկանց բոլոր զուգարանները պետք է սարքավորվեն բարուրելու սեղաններով, հայտնում է BBC-ն:
Օրենքը, հայտնի որպես BABIES (ինչը նշանակում է «հասանելի զուգարաններ բոլոր իրավիճակներում») առաջարկվել է ապրիլին Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսմեն Դևիդ Սիսիլիոնի կողմից:
Ինչպես ասված է օրենքում՝ վարչական շենքերում տղամարդկանց կամ կանանց յուրաքանչյուր զուգարանում պետք է լինի «ֆիզիկապես անվտանգ, մաքուր և պատշաճ» տեղ այն բանի համար, որպեսզի փոխեն երեխայի տակդիրը:











































