Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական շարժում» իշխող կուսակցությունը պետք է կենտրոնանան խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ու բնակչությանը տված խոստումների կատարման համար։
Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու խոսնակ Էկա Միշվելաձեն։ Նա այդպես է մեկնաբանել պատգամավոր Գեորգի Վոլսկու հայտարարությունն այն մասին, որն առնչվում է սահմանադրության առաջիկա փոփոխությանը և նախագահի ընտրության կանոնների փոփոխմանը։
Միշվելաձեի խոսքերով՝ Վրաստանի նախագահը շարունակելու է կատարել երեք տարի առաջ Վրաստանի բնակչությանը տված երդումը, որը նախատեսում է Սահմանադրության պաշտպանություն, երկրի անկախության պաշտպանություն, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության մասին մտահոգություն։









































