Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել իր աշխատանքի որոշ առանձնահատկությունների մասին: Արգենտինացի մասնագետը, մասնավորապես, նշել է, որ պետք է շեշտը դնել ներկայի վրա:
«Ես հետևում եմ 1 կանոնի. ապագային պատրաստվելու լավագույն միջոցը ներկան բարելավելն է: Դա հիանալի ուղի է` առաջընթաց գրանցելու համար:
Չի կարելի անտեսել ներկան: Այն ավելի մեծ վստահություն է ներշնչում սեփական ուժերի նկատմամբ: Բոլորս պետք է աշխատենք, բարելավենք ներկան, բարելավենք մեր որակները` ապագայում հաջողությունների հասնելու համար»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:










































