Թաիլանդի 88-ամյա թագավոր Պումիպոն Ադուլյադետի առողջական վիճակը հպատակների շրջանում անհանգստություն է առաջացնում, հայտնում է Euronews-ը:
Թագավորական պալատը հայտնել է, որ հեմոդիալիզ անցկացնելուց հետո կտրուկ ընկել է թագավոր ճնշումը: Բժիշկները նրան միացրել է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Թագավորի վիճակը մնում է անկայուն:
Հունիսին Պումիպոն Ադուլյադետը հաջողությամբ տարել է սրտի արյան մատակարարումը բարելավող վիրահատություն:









































