ՄԱԿ-ը Հաիթիի՝ «Մեթյու» փոթորկից տուժած բնակիչներին օգնելու համար դիմել է դոնոր երկրներին 119 մլն դոլար հավաքելու խնդրանքով, տեղեկացնում է Reuters-ը:
Խոսքը վերաբերում է փոթորկից տուժած 750 հազար մարդկանց, որոնց օգնելու համար միջոցներ պետք է հավաքվեն երեք ամսվա ընթացքում:
Կարիբյան ծովում գտնվող պետությանը պատուհասած «Մեթյու» փոթորիկը ամենաուժեղ փոթորիկն էր Ատլանտիկայում 2007-ից ի վեր:
Բժիշկները զգուշացնում են նաև կոյուղու և ջրամատակարարման խողովակների վնասման հետևանքով ժանտախտի տարածման վտանգի մասին:









































