Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR Turkiye Enerji A. Ş.-ի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ SOCAR-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում Petrol Ofisi A. Ş. ընկերությանը պատկանող Ալի աղայի տերմինալը գնելուց հետո Թուրքիայի տնտեսությունում ընկերության ներդրումների ծավալը կհասնի 18 միլիարդ դոլարի:
«Տերմինալի թողունակությունը կազմում է 200.000 խորանարդ մետր: Ապագայում այդ թիվը կարելի է հասցնել մինչև 700.000 խորանարդ մետրի: Տերմինալն օգտագործվելու է որպես STAR նավթավերամշակման գործարանի փոխադրման կետ և պահեստ, որի հիմքը դրվել է 2012 թվականին, և որը շահագործման կհանձնվի 2018 թվականին»,- ասել է նա:
Ակնկալվում է, որ կողմերի միջև համապատասխան համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ:










































