Հնդկաստանը պատրաստ է անցնել Եվրասիական տնտեսական միության հետ գործնական համագործակցության, սպասում է փորձագետների միացյալ խմբի զեկույցի դիտարկման արդյունքներին։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանին։
Նա նշել է, որ Հնդկաստանը տևական ժամանակ կապեր է պահպանել Եվրասիական միության հետ, անցկացվել են խորհրդակցություններ, կողմերը փոխանակվել են պատվիրակություններով։ «Այժմ մենք արդեն պատրաստ ենք անցնել Եվրասիական միության հետ կոնկրետ գործնական համագործակցության… Զեկույցն ինքնին շատ լավ մեկնակետ է հետագա քայլերի համար։ Այն ուրվագծում է շրջանակներ մեր հետագա տնտեսական համագործակցության համար, ներդրումների, առևտրի ոլորտում»,- հավելել է դիվանագետը։








































