Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հացի գինը Սամվել Ալեքսանյանի մեծահոգությունից է կախված

Ցորենի համաշխարհային գները մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 17%-ով: Որպես ցորենի թանկացման պատճառ են նշվում ԱՄՆ-ի անձրևային եղանակներն ու Արևմտյան Եվրոպայի երաշտը:

Ցորենի ֆյուչերսները նախօրեին թանկացել են $0.53-ով կամ 7%-ով` կազմելով 8.17 $/բուշել, ինչը դոլարային արտահայտմամբ մեկ օրվա կտրվածքով ռեկորդային թանկացում է վերջին 7 ամսվա ընթացքում: Հիշեցենք, որ վերջին մեկ տարում ցորենը թանկացել է 91%-ով: Ցորենի բարձր գները պայմանավորված են նաև խաղորդների և սպեկուլյանտների «վախերով»: Ինչևէ, սա մեր օլիգարխիայի համար ցորենի և ալյուրի գները բարձրացնելու հերթական փայլուն առիթն է:

Զրուցեցինք տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ հասկանալու համար՝ սա արդյո՞ք պատշաճ առիթ է տեղական շուկայում գները թանկացնելու համար, թե՞ ոչ: Վահագն Խաչատրյանի խոսքերով, միանշանակորեն, սա տեղի օլիգարխների համար սպառողներից հավելյալ գումարներ աշխատելու հիանալի առիթ է: «Մերոնք սպասում են՝ թանկանա, որ իրենք էլ թանկացնեն: Տեսեք, մինչ այդ, մաքսային ծառայության ներկայացրած թղթերի համաձայն, Հայաստանը համաշխարհային գնից ցածր գնով ցորեն էր ներկրել: Մաքսային ծառայությունում, եթե չեմ սխալվում, 290 դոլարով էր 1 տոննան ներմուծված, երբ համաշխարհային շուկայում 320-350-ին մոտ էր: Բայց կարծում եմ, որ իրենք առիթից կօգտվեն և գները կբարձրացնեն՝ այդ հանգամանքը հաշվի չառնելով: Այսինքն՝ կապ չունի, որ Հայաստան համաշխարհային գներից ցածր գներով է ցորեն ներկրվում։ Նրանք կպատճառաբանեն, թե սպասելիքերը վատ են, և հացահատիկի գինը կբարձրանա»,- կանխատեսեց Վահագն Խաչատրյանը:

Հիշեցենք, որ Հայաստանում ալյուրի ներկրման շուկան մոնոպոլացված է, իսկ մենաշնորհը գտնվում է հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռքում: Ստացվում է, որ ներկա պահին Սամվել Ալեքսանյանի մեծահոգությունից է կախված՝ Հայաստանում հայ սպառողի համար հացը կթանկանա՞, հայ մարդը կշարունակի՞ օգտվել հացից, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում