Վանաձորում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ անդամները քաղաքապետ են ընտրելու: Վանաձորի ավագանու նիստը համակարգողը ներկայացրեց քաղաքապետ ընտրելու կարգը, մասնավորապես տեղեկացնելով, որ գաղտնի քվեարկության մասնակիցներին չի թույլատրվում հեռախոսով ներս մտնել քվեարկության:
Այս որոշումը հարուցեց ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանի դժգոհությունը:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան», կուսակցության անդամ, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է արգելվել հեռախոսներով մտնել քվեարկության, նշեց. «ՀՀԿ-ն մտավախություն ունի, ընկել են դետալների հետևից՝ մոռանալով, թե այդ անվստահությունը նախևառաջ որտեղից է գալիս»:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և պաշտպանելու են «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:
Քրիստ Մարուքյանը հավաստիացրեց, որ համագործակության հուշագիրը ստորագրել են բոլոր 18 անդամները և հայտնել են իրենց պատրաստակամությունը, որը կարտացոլվի նաև ընտրության միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում:











































