ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իշխանությունները իրականացրել են Բելինգհեմ քաղաքի օդանավակայանի մասնակի տարհանում պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է CBC-ն:
Հաղորդվում է, որ տարհանումը սկսվել է տեղի ժամանակով մոտավորապես ժամը 15.30-ին: Ուղևորների մեծ մասը տարհանվել է: Օդանավակայանի շենքում մնացել է մոտ 300 մարդ, որոնք արդեն անցել են ուղեբեռի ստուգում:
«Ուղեբեռի ստուգման հաղորդիչները ցույց են տվել պայթյունի վտանգի ինչ-որ առկայություն»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:







































