ԱՄՆ նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարաք Օբաման դատապարտել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին կանանց մասին սկանդալային արտահայտությունների համար: Այս մասին հայտնում է NPR-ը:
«Այս ընտրություններում ամենատհաճ բաներից մեկը անհավանական խոսքերն են հանրապետականների նախընտրական արշավի ամենավերին փուլում: Ես դրանք չեմ կրկնի: Տարածքում երեխաներ կան»,- ասել է Օբաման Չիկագոյում նախընտրական միջոցառման ժամանակ:
«Կանանց, փոքրամասնություններին, ներգաղթյալներին, այլ հավատքի մարդկանց նվաստացնելը, վիրավորելը, հաշմանդամներին ծաղրելը, մեր զինվորներին, մեր վետերաններին վիրավորելը կարող է երկու բան սովորեցնել: Դա սովորեցնում է, որ նա (Թրամփը) բավականաչափ ինքնավստահ չէ, ուստի իր էգոն ուռճացնում է մյուս մարդկանց նվաստացնելու հաշվին: Դա բնավորության այն գիծը չէ, որը խորհուրդ կտայի Օվալաձև սենյակի (նախագահի աշխատասենյակ) համար»,- ասել է Օբաման:
Ուրբաթ Թրամփը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում, երբ The Washington Post պարբերականը հրապարակել է 2005 թվականի տեսագրություն, որում լսվում է, թե ինչպես է Թրամփը ամերիկացի հաղորդավար Բիլի Բուշի հետ խոսակցության ժամանակ իրեն թույլ տալիս գռեհիկ և սեքսիստական արտահայտություններ կանանց հասցեին:












































