Չինաստանում երկրի հարավարևելյան Յուննան նահանգի նախկին կուսակցական առաջնորդ Բայ Էնպեյին մահապատժի են դատապարտել կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է չինական News.qq.com-ը:
Դատավորը վճռել է, որ դատավճռի լրջությունը պայմանավորված է նրա նկատմամբ հարուցված մեղադրանքով: Դատարանում պարզաբանել են, որ մահապատիժը չի կարող մեղմացվել:
«Կաշառքը, որը ստացել է Բայ Էնպեյը մեծ է, նրա կողմից կատարված հանցագործության մանրամասները լուրջ են, դրանցից սոցիալական էֆեկտը շատ բացասական է»,- հայտնել են դատարանում:
Հետաքննության վարկածով՝ նախկին պաշտոնյան, որը նահանգի կուսակցական ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2011 թվականը, մեղադրվում է 247 միլիոն յուան (37 միլիոն դոլար) կաշառք վերցնելու մեջ:











































