Wednesday, 01 07 2026
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել

«Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն ստորագրել են համաձայնագիր. Վանաձորում կսատարեն Քրիստ Մարուքյանին

Վանաձորում ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ն այսօր համատեղ համաձայնագիր ստորագրեցին։

Համաձայնագրով ավագանու ընդդիմադիր 18 անդամները Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կսատարեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալը կլինի ՀՎԿ-ից, երկրորդ տեղակալը՝ ԲՀԿ-ից։

Հայաստանի երրորդ քաղաքում կիրականացվի համագործակցային կառավարում, որն ըստ էության նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ։

Ստորև ներկայացնում ենք համագործակցության հուշագրի տեքստը.

«2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության (10 մանդատ), «Հայկական Վերածնունդ» կուսակցության (5 մանդատ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:

Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաև ելնելով Վանաձոր քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծման հրամայականից, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կնքում են համագործակցության սույն հուշագիրը պարտավորվելով`

ա. Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին (ընդհանուր թվով` 18 մանդատ),

բ. Վանաձորի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը կառուցել արդյունավետ կառավարման լավագույն սկզբունքների հիման վրա,

գ. Վանաձորում իրականացնել թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարում, ինչը կերաշխավորի քաղաքի համաչափ զարգացումը, կբացառի կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունն ու շահերի բախումը, կապահովի հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը,

դ. Սույնով, նշված ուժերը, համամասնորեն ներգրավվում և ստանձնում են Վանաձոր քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝

1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրում է քաղաքապետի թեկնածուին,

2. «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուին,

3. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի տեղակալի թեկնածուին:

ՏԻՄ մակարդակում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պարտավորվում համատեղ ջանքերով գործել հանուն Վանաձորի զարգացման:

14593758_10154538089422410_1001738468_n

14580413_10154538089802410_803749433_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում