Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համակարծիք է, որ թիմի խաղում որոշ խնդիրներ են ծագել:
«Այս պահին մեզ համար հեշտ չէ պատշաճ կերպով անցկացնել խաղերի մեկնարկը: Կարծում եմ՝ «Ռեալ»-ը հոգեբանական խնդիրներ ունի, որը կապված չէ նրանց ֆիզիկական պատրաստվածության հետ:
Երբ գլխավորեցի «Ռեալ»-ը, աշխատանքային օրս սկսվում էր առավոտյան 8-ին և ավարտվում 23.00-ին: Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խնդիրները»,- RMC-ն մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը:












































