«Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայում Խոսեպ Գվարդիոլայի հեռանկարների մասին:
«Այս մարտահրավերն ամենամեծն է Գվարդիոլայի կարիերայում: Կարծում եմ՝ Խոսեպը կփոխի անգլիական ֆուտբոլը: Շատերն ասում են, որ Անգլիայում ֆուտբոլն այլ է, բայց Գվարդիոլայի աշխատանքի մեթոդներն ու ճնշումը, որ նա կիրառում է ֆուտբոլիստների նկատմամբ, ամեն ինչ կփոխեն:
Գվարդիոլայի գլխավոր մարտահրավերը խաղաոճի փոփոխությունն է: Անգլիայում այժմ շատ ուղիղ ֆուտբոլ են խաղում: Պեպն արդեն սկսել է աշխատանքներն այդ ուղղությամբ»,- Goal-ը մեջբերում է Պույոլի խոսքերը:







































