Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմի կատարած աշխատանքի մասին:
Զիդանը հաստատել է, որ ամռանը «Ռեալ»-ը հետաքրքրված է եղել «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի ծառայություններով և փորձեր է կատարել նրա տրանսֆերը ձեռք բերելու նպատակով:
«Պոգբան կարող էր տեղափոխվել «Ռեալ»: Մենք բանակցություններ վարում էինք «Յուվենտուս»-ի հետ, սակայն ոչինչ չստացվեց: Պետք է միայն առաջ շարժվել», – ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան «Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց ռեկորդային 120 միլիոն եվրոյի դիմաց:










































