Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ որևէ խնդիր չունի թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի հետ:
«Ուրախ եմ, որ Ռոնալդուն ցանկանում է մնալ խաղադաշտում և օգտակար լինել իր թիմին: Փոխարինվելուց հետո բոլորս տեսանք, թե ինչ բուռն արձագանք տվեց նա: Որևէ խնդիր չունեմ Կրիշտիանուի հետ: Հանդիպման ավարտից հետո մենք զրուցել ենք, և ես նրան ամեն ինչ բացատրել եմ», – ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած խաղերից մեկում Ռոնալդուն հայհոյել էր Զիդանին՝ իրեն խաղադաշտից հեռացնելու համար:











































