Monday, 13 05 2024
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

«Կյանքի» և ապագայի պայքարը

Հայաստանում համակարգային փոփոխությունների մասին խոսելիս կամ մտածելիս հաճախ գալիս-կանգնում ենք մի իրավիճակի առջև, երբ ակնհայտ է դառնում, որ գործ ունենք այնպիսի մի համակարգի հետ, որն արժեքային առումով, ըստ էության, այդքան էլ խորթ չէ հասարակությանը:

Թվում է պարադոքս, սակայն համարձակվում եմ նշել, որ հասարակությունը, որը դժգոհ է իշխանական ներկայիս համակարգից, արժեքային և աշխարհայացքային իմաստով մեծամասամբ նույնական է այդ համակարգին։ Այդտեղ էլ կարծես թե երկրորդ պարադոքսն է առաջանում՝ այն իմաստով, որ լինելով այդ համակարգի հետ աշխարհայացքային և արժեքային նույնական տիրույթում, հասարակությունն այդուհանդերձ ընտրության ժամանակ ձայն չի տալիս այդ համակարգին, մերժում է այդ համակարգը և քվեարկում է ընդդիմության օգտին: Այդ պարադոքսը կարող է ունենալ մի քանի բացատրություն:

Օրինակ՝ հասարակությունն ի դեմս ընդդիմության տեսնում է իշխանության ոչ թե արժեքային, գաղափարական և աշխարհայացքային տարբերություն, այլ պարզապես ընտրում է, իր սուբյեկտիվ կարծիքով, լավի և վատի միջև:

Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ հասարակությունը ոչինչ էլ չի ընտրում, այլ մերժում է: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է մերժում, եթե հոգևոր կապով արժեքային ներդաշնակության մեջ է այդ համակարգի հետ: Մերժում է, որովհետև այդ համակարգի հետ լինելով այդօրինակ կապի մեջ՝ ֆիզիկապես դուրս է համակարգից և չի կարողանում օգտվել այն բարիքներից, որ տնօրինում է համակարգը: Բայց բոլոր դեպքերում՝ փաստ է, որ չնայած համակարգից հսկայական դժգոհությանը, հասարակությանը մի ներքին հոգեբանական հզոր հանգամանք հետ է պահում այդ համակարգի դեմ արմատական քայլերից և գործողություններից՝ ստիպելով կամ օգնելով հանրությանը հանդուրժել դժգոհություն հարուցող այդ համակարգը: Թերևս այդպիսի դեպքերի համար է հայտնի խոսքը, որ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որ ունի: Խոսքն, իհարկե, բացարձակապես բոլորի մասին չէ:

Հայաստանի հասարակությունում կան շերտեր, լայն շերտեր, տասնյակ հազարների հասնող շերտեր, որոնք ամենևին էլ արժեքային նույնականության տիրույթում չեն իշխող վերնախավի հետ: Բայց քանի դեռ իշխողը ներկայիս վերնախավն է, նշանակում է՝ հակառակ արժեքային, արժեհամակարգային և աշխարհայացքային բևեռը բավական թույլ է կամ փոքրաքանակ, որպեսզի կարողանա Հայաստանում իրականացնել համակարգային որակական փոփոխություններ: Ի վերջո, պետք չէ բացառել դեպքերը, երբ արժեհամակարգային այլընտրանքային բևեռում գտնվողների զգալի մասը կեղծում է և միայն ֆիզիկապես է գտնվում այդ բևեռում, իսկ հոգևոր-արժեքային, մտավոր առումով նույնական է վերնախավին:

Ակնհայտ է կարծես, որ իշխող վերնախավի և նրան հակադիր արժեքային բևեռի միջև բացահայտ կամ քողարկված պայքար է ընթանում հասարակության այն մասի համար, որը մի կողմից իշխանության հետ գտնվում է արժեքային և աշխարհայացքային նույնականության մեջ, մյուս կողմից, սակայն, խիստ դժգոհ է այդ վերնախավի գործունեությունից և նույնիսկ առկայությունից: Հասարակության այդ մասի համար պայքարում ուժերն իսկապես անհավասար են, քանի որ իշխանության ձեռքին է մի կարևոր լծակ, որը, ի դեպ, իշխող վերնախավերը կիրառել են առնվազն տասնամյակներ շարունակ, եթե չխոսենք հարյուրամյակների մասին: Դա կառավարման լծակն է, երբ վերնախավը կամ վերնախավերը սահմանել են կյանքի կանոնները:

Այդ կանոնները սահմանվել են այնպես, որ հասարակության զգալի մասի համար ավելի հեշտ է եղել ապրել անմարդկային, թող ներվի բառի կոպտությունը՝ անասնական բնազդներին տուրք տալով, այդ նկարագրության տիրույթում գտնվող՝ մեղմից մինչև շատ կոպիտ դրսևորումներով հանդերձ: Տարբեր հասարակարգերում, տարբեր քաղաքական և տնտեսական իրավիճակներում, բայց գրեթե միևնույն մթնոլորտում էլ ձևավորվել և կարծրացել է հասարակության այդօրինակ հոգեկերտվածքը և արժեհամակարգը:

Ի հակադրություն իշխող վերնախավի, որը գրեթե միշտ տուրք է տվել հասարակության հենց այդ բնազդներին, ինչը հարաբերականորեն հեշտացրել է հասարակության վրա իշխանության հարատևություն ապահովելու խնդրի լուծումը, արժեքային այլ, ավելի արդիական ու որակապես ավելի մարդկային արժեքների կրող շերտերը պարբերաբար փորձել են պայքարել իրավիճակը փոխելու և հանրության մտածողությունը դեպի նոր արժեքներ թեքելու համար: Բայց, դժբախտաբար, հայ ժողովրդի պատմությունը չունի կամ գրեթե չունի այդօրինակ փորձերի հաջողված դեպքեր:

Կյանքը միշտ եղել է ավելի ուժեղ, առօրյան միշտ եղել է ավելի թելադրող, և նույնիսկ այն պահերին, երբ թվացել է, որ հասարակական մտածողության մեջ կատարվել է ցանկալի և ճակատագրական բեկումը, «անիվը» ետ է շրջվել: Բնականաբար, այդ ամենը եղել է ոչ առանց իշխող վերնախավի «օգնության», որը հնարավոր ու անհնար, թույլատրելի և հիմնականում, իհարկե, անթույլատրելի ամեն ինչ արել է, նոր արժեքների տոտալ հաղթանակ թույլ չտալու համար:

Ուրեմն՝ ի՞նչ է պետք հակադրել վերնախավի այդ մարտավարությանը, ի՞նչն է լինելու «պարտադրված կյանքից» ավելի ուժեղ, որպեսզի արժեհամակարգային սահմանների փոփոխության վճռորոշ պահին «անիվը» ետ չշրջվի և «կյանքը չհաղթի ապագային»: Դրա պատասխանը որոնելիս ակնհայտ է, որ խնդիրը հանգում է վերնախավերի պայքարին:

Այսինքն՝ պետք է ձևավորվի իշխող վերնախավին արժեքային համակարգով և աշխարհայացքով անկեղծորեն, հիմնովին հակառակ վերնախավ, որն էլ թերևս կլինի համակարգային փոփոխության առաջին քայլը, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար քայլը, քանի որ դրանից հետո այդ վերնախավը պետք է կարողանա հանրությանը ներկայացնել ոչ միայն արժեհամակարգային տարբերություն ունեցող կյանքի մոդելը, այլ նաև այդ մոդելի կենսունակության շոշափելի հավաստումներ: Ոչ թե հասարակության, այլ վերնախավերի իրական, անկեղծ արժեհամակարգը և որակն է որոշելու Հայաստանի ապագան, փոխելու Հայաստանի կյանքը:

Հասարակությանը փոխելու ճանապարհն, իհարկե, կարող է լինել վերնախավերի միջև պայքարի մարտավարության տարբերակներից մեկը: Բայց այդ դեպքում, սովորաբար, պայքարը սկսում է մի վերնախավ, այն շարունակելու համար պետք է գալիս մյուսը, իսկ ավարտելու համար պահանջվում է երրորդը՝ զուտ ֆիզիկական իմաստով, քանի որ մարտավարության այդ տարբերակը պահանջում է շատ երկար ժամանակ: Ամբողջ խնդիրն այն է, որ հայ ժողովուրդը իր պատմության մի քանի հազար տարիների ընթացքում հազիվ է խելքը գլխին, արդիական և մրցունակ մի երկու վերնախավ ունեցել, ու խիստ կասկածելի է, որ ևս մի երկուսն ունենալու համար չի պահանջվի ևս մի քանի հազար տարի: Իսկ ժամանակը ապագայում շատ ավելի սեղմ ժամկետներով է չափվում, քան անցյալում էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում