ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն Վանաձորում դառնա ընդդիմություն՝ պատասխանեց, որ եթե մյուս կուսակցությունները միանան, ՀՀԿ-ն ընդդիմադիր կարգավիճակ ձեռք կբերի. «Հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են»:
«Դրական եմ համարում, որ առաջին անգամ արձանագրվել է մի արդյունք, որ ոչ իշխանական ուժերն ունեն հնարավորություն իշխանափոխություն կատարել թեկուզ հանրապետության երրորդ քաղաքում: Ուրախ եմ, որ համաձայնության մասին է խոսվում, բայց ես դառը փորձ ունենալով՝ չէի շտապի»,-ընդգծեց Ռուստամյանը՝ հավելելով, որ ավագանու նիստում քվեարկությունը լինելու է գաղտնի, և քաղաքապետը պիտի հավաքի 18 ձայն:
«Մենք հենց այդ էինք ուզում, որ հակակշռման և զսպման տարրեր առաջանան, ես սա համարում եմ լավ նախադեպ, բայց նաև լավ կլինի, որ այդ լավ նախադեպը ինտրիգներով, ներքին խնդիրներով չձախողվի»,- նշեց Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































