Հայաստանի Կարմիր գրքի երկհատորյակն արդեն հրատարակվել է և այն այս անգամ համալրվել է:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տեղեկացմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության հրատարակած Հայաստանի Կարմիր գրքի երկհատորյակը դրական եզրակացություն է ստացել նախարարությանը կից գործող Կարմիր գրքի վարման հանձնաժողովի կողմից և այն կներկայացվի հանրությանը:
Հայաստանի Կարմիր գիրքը պատրաստվել է Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված միջազգային չափանիշներին և «Բուսական աշխարհի մասին» ու «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:
Նկատենք, որ սա Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունն է, առաջինը պատրաստվել էր ԳԱԱ բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտների աշխատակիցների կողմից, սակայն իրավական կարգավիճակ չէր ստացել:
Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկվել են կենդանիների 308 (ողնաշարավոր` 153 և անողնաշար՝ 155), բարձրակարգ բույսերի 452 և սնկերի 40 տեսակներ:











































