ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Հարավային Կարոլինա և Ֆլորիդա նահանգներում ԱՄՆ ատլանտյան մերձափնյա տարածքում մոտեցող «Մեթյու» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Արտակարգ դրության ռեժիմը իշխանության դաշնային մարմիններին, այդ թվում՝ ներքին անվտանգության ծառայությանը և արտակարգ իրավիճակների հարցերով գործակալությանը հնարավորություն է տալիս կոորդինացնել աղետի հետևանքների վերացմանն ուղղված ջանքերը: Բացի դրանից՝ դաշնային ֆինանսավորումը հասանելի կլինի նահանգի իշխանություններին փոթորկի հետևանքների դեմ պայքարի համար:
Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհ է դարձել արդեն 339 մարդ։
«Մեթյու» փոթորիկն Ատլանտյան օվկիանոսուոմ ամենահզորն է 2007 թվականից ի վեր։ Սպասվում է, որ այն շուտով կհասնի Ֆլորիդա, իսկ այնուհետև կհարվածի Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներին։










































