ՄԱԿ-ի ԱԽ-ն Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշին պաշտոնապես անվանել է կազմակերպության գլխավոր քարտուղարի միասնական թեկնածու, հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՄԱԿ-ի ԱԽ-ն հինգշաբթի ձևական քվեարկություն է անցկացրել, որում հաստատվել է Գուտերիշի թեկնածությունը: Վերջնական քվեարկության ժամկետը դեռ չի նշանակվել:










































