ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Սյունիքի մարզպետի փոփոխությունը բարեփոխում չի համարում: «Փոփոխությունը չի կարող բարեփոխում լինել, բարեփոխում է ինչ-որ մի գործունեություն, դա կառավարության ծրագրում կերեւա, թե ինչ բարեփոխումներ, ինչ խնդիրներ են դրված»,- նշել է պատգամավորը:
Լևոն Մարտիրոսյանի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Հնարավո՞ր է, որ առողջական խնդիրների կարգավորման դեպքում Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվի. այս հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասել է. «Ամեն ինչ հնարավոր է, բայց չեմ կարծում, որ այդպես կլինի: Անփոխարինելի անձեր չկան»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































