Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում ընտրողների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը կպահպանի Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտնում է NBC News-ը, որն իրականացրել է ելույթի ուղիղ հեռարձակումը:
«Ես կարող եմ այսպես ասել. մտածում եմ՝ բոլորը կհամաձայնեն, եթե մենք ստանանք Ռուսաստանին, որը դուրս է եկել մեզ հետ և ԴԱԻՇ-ին ուղարկել է դժոխք»,- ասել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ չգիտի, թե հատկապես ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները իր նախագահ ընտրվելու դեպքում: «Այստեղ ասում են, որ ես սիրում եմ Պուտինին: Ես չեմ սիրում և չեմ ատում Պուտինին: Եկեք տեսնենք, թե դա ինչպես կաշխատի,- ավելացրել է միլիարդատերը»:






































