Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի հետ կայանալիք հանդիպման մասին:
Բուֆֆոնը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակը անցյալում է, և այժմ Իտալիան գործ ունի նոր Իսպանիայի նոր հավաքականի հետ:
«Իտալիայի հավաքականը լավ մարզավիճակում է: Մենք զգում ենք, որ կարող ենք հաղթել: «Եվրո 2016»-ում Իսպանիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակն անցյալում է: Մենք պետք է դա մոռանանք», – ասել է Բուֆֆոնը:
Նշենք, որ Իտալիա – Իսպանիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին:






































